Կարևոր իրադարձություններ

Բողոքարկելու եմ. ՓՊ-ն դադարեցրել է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը

11 Օգոստոս, 2018 18:51
Բողոքարկելու եմ. ՓՊ-ն դադարեցրել է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը

Փաստաբանների պալատը դադարեցրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել փաստաբան Աթանեսյանը` նշելով,որ որոշումը բողոքարկելու է։  «Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը»,-գրել է Աթանեսյանը, ապա այդ որոշման համար մեղադրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

«Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ»,-հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին