Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 200 երիտասարդ ծառայում է ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով

11 Օգոստոս, 2018 18:08
Ավելի քան 200 երիտասարդ ծառայում է ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով

Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) առաջին անգամ զինծառայության է անցել 200-ից ավելի երիտասարդ: 
ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: 

«Նրանց համար հիմնականում կան առանձնացված զորամասեր և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունների տարածքներում:  Այս տարբերակով ծառայող տղաները զինծառայությունն անց են կացնելու հատուկ պայմաններում»,- նշել է Մուրադյանը: 

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այս պարագայում կզորակոչվեն առողջական  որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:

 

Լրահոս

Դիտել ավելին