Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ վարչապետ

11 Օգոստոս, 2018 17:33
Փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։

«Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակը էականորեն պետք է փոխվի։ Ես ակնկալում եմ, որ այդ հարցով լուրջ համագործակցություն կծավալեն ազգային պարկի տնօրինությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն ու քաղաքապետարանը, որպեսզի իրավիճակի էական փոփոխություն ունենանք»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետը կրկին խոսեց 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական նոր ծրագրի մասին, որի շրջանակներում Հաղարծին գյուղի բնակիչները պետք է բիզնես ծրագրեր ներկայացնեն և փոխեն իրենց ընկալումները շրջակա միջավայրի նկատմամբ։

«Հույս ունեմ, որ այս ծրագրի կիրառմամբ իրավիճակն էականորեն կփոխվի։ Նշեմ, որ սա շարունակական ծրագիր է լինելու, այլ տեղերում հույս ունենք նմանատիպ ծրագրեր իրականացնել։ «Դիլիջան» ազգային պարկի ոչնչացման գործընթացը պետք է կանգնեցվի անմիջապես»,-հավելեց պաշտոնյան։

 Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ որոշ անձինք չեն փորձի մարդկանց ներքաշել իրենց նեղ շահերի մեջ։ «Կոշտ դիրքորոշում է որդեգրվելու։ Մենք այս հարցը մեկընդմիշտ կլուծենք»,-ասաց նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին