Կարևոր իրադարձություններ

Արարատի և Արմավիրի մարզերում 10 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

11 Օգոստոս, 2018 12:07
Արարատի և Արմավիրի մարզերում 10 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 դադարեցվում է հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

Արարատի մարզի՝ Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի
 
Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի:

Այս մասին տեղեկացնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին