Կարևոր իրադարձություններ

Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ

11 Օգոստոս, 2018 11:38
Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսացույցը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են«Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին