Կարևոր իրադարձություններ

Վարդանանց փողոցում հայտնաբերվել է սահնօձ տեսակի օձ

11 Օգոստոս, 2018 11:22
Վարդանանց փողոցում հայտնաբերվել է սահնօձ տեսակի օձ

Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին