Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը. «Ժողովուրդ»

11 Օգոստոս, 2018 11:00
«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է եւ 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:
Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ռուբեն Սանամյանի հետ. «Չկա այդպիսի բան: Ես 2012 թվականից դուրս եմ եկել: Ինձ բացարձակ չեն հարցաքննել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ»:
 
 
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա  համարում։
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին