Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Առաջին հետևությունը. Նիկոլ Փաշինյանի թիմից ոչ ոք ներկա չէր ՀՅԴ-ի նախագծի շնորհանդեսին. «Ժողովուրդ»

11 Օգոստոս, 2018 10:25
Առաջին հետևությունը. Նիկոլ Փաշինյանի թիմից ոչ ոք ներկա չէր ՀՅԴ-ի նախագծի շնորհանդեսին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ Կուսակցությունը ցանկանում է այն բարելավելուց հետո,  հիմք դարձնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՅԴ նախընտրական պլատֆորմի համար: Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամները, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, փորձագետներ, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ: Սակայն հետաքրքիր էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէր շնորհանդեսին, իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ներկա էր Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ-ի եւ Նիկոլ Փաշինյանի թիմի միջեւ լարվածության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե համապատասխան հետևություններ կարվեն: Երեկվա իրավկիճակը թերևս առաջին հետևությունն էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին