Կարևոր իրադարձություններ

Զախարովային Սերբիայում Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել

11 Օգոստոս, 2018 00:31
Զախարովային Սերբիայում Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Սերբիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել։

Հաղորդվում է, որ Գուչա քաղաքում շեփորահարների միջազգային փառատոնին վաճառողներից մեկը, տեսնելով Զախարովային, իր վաճառասեղանից նրան նվեր է մատուցել։

Շապիկի վրա Պուտինն է՝ ծովային նավատորմի գլխարկով։ Նրա գլխավերևում Ռուսաստանի և Սերբիայի դրոշներն են ծածանվում, իսկ նկարի տակ գրված է. «Ամեն ինչ ըստ նախատեսվածի է ընթանում»։

Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը նույնպես բացականչություններով և ծափերով ողջունել են ռուս դիվանագետին։

Զախարովան Բելգրադ է ժամանել օգոստոսի 10-ին՝ Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հրավերով։

 

Լրահոս

Դիտել ավելին