Կարևոր իրադարձություններ

Թրամփի աշտարակում դիակ են գտել

11 Օգոստոս, 2018 00:23
Թրամփի աշտարակում դիակ են գտել

Ամերիկյան գրող և հեռուստաշոուի մասնակից Բեթենի Ֆրանկելի զուգընկերոջ՝ Դենիս Շիլդսի դին է հայտնաբերվել Մանհեթենի վրա գտնվող Թրամփի աշտարակում,– հաղորդում է Fox News-ը։

Հայտնի է, որ Ֆրանկելն ու Շիլդսը հանդիպել են 2016 թվականից, ինչպես նաև միասին հայտնվել են «Իսկական տնտեսուհիներ» հեռուստաշոուում։

Նշվում է, որ հարցազրույցի ժամանակ Ֆրանկելը պատմել է, որ Շեյլդի հետ բարդ հարաբերություններ է ունեցել։

Ոստիկանությունում հրաժարվել են հաստատել զոհվածի ինքնությունը, ինչպես նաև նշել մահվան պատճառը։

 

Լրահոս

Դիտել ավելին