Կարևոր իրադարձություններ

Դեմի Լովատոն պատրաստվում է ամուսնանալ՝ բուժումն ավարտելուց հետո

10 Օգոստոս, 2018 23:58
Դեմի Լովատոն պատրաստվում է ամուսնանալ՝ բուժումն ավարտելուց հետո

25-ամյա Դեմի Լովատոն և 38-ամյա դերասան Վիլմեր Վալդերաման հանդիպել են 2010 թվականին՝ նախընտրական գովազդի նկարահանումների ժամանակ։ Այդ պահից նրանց մոտ սիրավեպ է սկսվել։

«Երբեք ոչ ոքի չեմ սիրել այնպես, ինչպես Վիլմերին։ Մեր առաջին հանդիպմանը ես հասկացա, որ նա ինձ պետք է։ Ես 17 տարեկան էի, և նա ինձ քշեց։ Երբ ես 18 դարձա, մենք սկսեցինք հանդիպել»,– պատմել է երգչուհին։

Սակայն արդեն 2016 թվականի ամռանը Դեմին և Վիլմերը բաժանվել են։ Չնայած դրան, նախկին սիրահարների միջև ջերմ հարաբերությունները պահպանվել են, իսկ ուրիշ մարդկանց մոտ աստղերը միմյան մասին միայն դրական են արտահայտվել։

Հենց նույն օրը Դեմին հիվանդանոց է ընկել՝ թմրանյութերի չարաշահման պատճառով։ Վիլմերը հիվանդանոց է գնացել և ժամերով մնացել նրա կողքին։ Նա ամեն օր այցելել է աղջկան հիվանդանոցում։

Այժմ Դեմի Լովատոն դուրս է գրվել Լոս–Անջելեսի հիվանդանոցից և այլ վերականգնողական հիվանդանոց է մեկնել՝ Կալիֆորնիայի սահմաններից դուրս։

Զույգի ընդհանուր ծանոթներն ասում են, որ հիվանդությունը կրկին միացրել է սիրահար զույգին։

 

Լրահոս

Դիտել ավելին