Կարևոր իրադարձություններ

Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch խելացի ժամացույցը

10 Օգոստոս, 2018 23:05
Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch խելացի ժամացույցը

Samsung հարավկորեական կորպորացիան օգոստոսի 9-ին ներկայացրել է նոր Galaxy Watch խելացի ձեռքի ժամացույցը, որն անջրաթափանց է եւ մի քանի օր անընդմեջ աշխատում է առանց լիցքավորման: Այդ մասին Samsung-ի ղեկավարության ներկայացուցիչ Էլինա Վիվեսը հայտնել է շնորհանդեսի ժամանակ, որի հեռարձակումը Նյու Յորքից իրականացվել է ընկերության կայքում:

 

Նորույթին տրամադրվում է նաեւ անլար լիցքավորում, որը նախատեսված է երկու սարքի համար։ Galaxy Watch-ի օգտագործման համար պարտադիր չէ ունենալ սմարթֆոն: Վազքի, սպորտով զբաղվելու կամ երկարատեւ զբոսանքների ժամանակ դրա ինքնավար շահագործումն ապահովելու համար Samsung-ը համաձայնագրեր է ստորագրում աշխարհի 15 երկրներում բջջային կապի ավելի քան 30 օպերատորների հետ:

Ժամացույցները հանդերձված են հավելվածներով, որոնք թույլ են տալիս հետեւել քնի որակին, աշխատանքային օրակարգին եւ նույնիսկ օգտվել անհատական էլեկտրոնային մարզիչի ծառայություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին