Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում հստակեցվել է երկրաշարժի զոհերի թիվը․ մահացել է 321 մարդ

10 Օգոստոս, 2018 22:00
Ինդոնեզիայում հստակեցվել է երկրաշարժի զոհերի թիվը․ մահացել է 321 մարդ

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 321 մարդ, այս մասին գրում է Tempo պարբերականը՝ հղում անելով բնական աղետների կանխարգելման ազգային գործակալությանը։

Ավելի վաղ գործակալության տնօրեն Սուտոպո Պուրվո Նուգրոխոն հայտնել էր 131 զոհի մասին, իսկ տեղի լրատվամիջոցները նշել էին, որ մահացել է 347 մարդ։ 

Tempo-ի փոխանցմամբ՝ 270 000 մարդ հարկադրված լքել են իրենց տները։ 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած հատվածում գրանցվել էր 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, դրան հետևել էին 5,4 և 4,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր հետցնցումներ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին