Կարևոր իրադարձություններ

Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք

10 Օգոստոս, 2018 21:12
Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: 

ԱԻՆ–ի կայքից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին