Կարևոր իրադարձություններ

Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

10 Օգոստոս, 2018 20:55
Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական մեծամասշտաբ ցույցի են պատրաստվում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նրանց կմիանան նաև Ռումինիայի բազմաթիվ քաղաքացիներ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Նշվում է, որ ցույցի մասնակիցները հավաքվելու են մայրաքաղաքի Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիաներին մասնակցելու համար Բուխարեստ են ժամանել ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Նորվեգիայից։

Ցուցարարները պահանջում են ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև ստեղծել խորհրդարան, որտեղ 300 սենատորից միայն 100-ը կներկայացնեն ռումինական սփյուռքը։

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաների մասնակիցները ձևակերպել 20 պահանջ։

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին