Կարևոր իրադարձություններ

Վիետնամում տասնյակ շոշափուկներով արտասովոր արարած է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

10 Օգոստոս, 2018 20:28
Վիետնամում տասնյակ շոշափուկներով արտասովոր արարած է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

 

 

Վիետնամի Կյենզյանգ նահանգում՝ Սիամի ծոցի ափին, տասնյակ շոշափուկներով արտասովոր արարած են նկատել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ականատեսների խոսքով՝ արարածը ճյուղերով բույս է հիշեցրել, սակայն յուրաքանչյուր ճյուղի վրա մի քանի տասնյակ շոշափուկներ են եղել:

«Չգիտեմ՝ սա կենդանի է, բույս, թե մի այլ բան», - ասել է էքսկուրսավար Դու Նամ Դուն, որը գտել է տարօրինակ արարածին:

Տեղացիները, որոնք հավաքվել են այն տեսնելու համար, ասել են, որ ավելի վաղ իրենք ոչ մի նման բան չեն տեսել: Արդյունքում արարածը բաց են թողել ծով:

«Սա հրեշ է: Մի օր նա կվերադառնա օվկիանոսից, սակայն արդեն տաս անգամ ավելի մեծ կլինի», - կատակել է ականատեսներից մեկը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին