Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը

10 Օգոստոս, 2018 19:50
 Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը

Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կայքին:

«Հայրենական մշակույթը մեծ կորուստ ունեցավ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայի Բագրատի Նիկողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում:

Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է:

Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմաբան Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան  պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում:

 

Լրահոս

Դիտել ավելին