Կարևոր իրադարձություններ

Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

10 Օգոստոս, 2018 19:58
Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Երևանի 42-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

2018թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ վիրահատության ժամանակ հիվանդը մահացել է:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ից ստացվել է 42-ամյա կնոջ մահվան մասին բժշկական վկայականի պատճենը, որի համաձայն՝ վերջինս մահացել է աղիների միջընդերքի թրոմբոզի, որովայնի օրգանների հետորովայնամզային տարածության տարածուն արյունազեղումների, թոքի այտուցից:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 42-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Լրահոս

Դիտել ավելին