Կարևոր իրադարձություններ

Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

10 Օգոստոս, 2018 19:38
Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը՝ Վ. Մ.-ն (1994թ), արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները տեղափոխվել են Մարտունի ԲԿ։

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

 

Լրահոս

Դիտել ավելին