Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

10 Օգոստոս, 2018 19:16
Պուտինը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել Է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

«Սիրիայի ընթացիկ իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ղեկավարները բարձր գնահատական են տվել հուլիսին Սիրիայի Արեւելյան Գութայի նահանգ մարդասիրական օգնություն հասցնելու եւ բնակչության շրջանում այն բաշխելու ռուս-ֆրանսիական գործողությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը «ընդգծել Է միջազգային հանրակցության կողմից Սիրիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանն աջակցության շարունակման, ինչպես նաեւ փախստականների եւ ժամանակավոր վերաբնակված անձանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու կարեւորությունը»:

Բանակցությունների ընթացքում «արծարծվել են նաեւ մի քանի այլ թեմաներ», հավելել են Կրեմլում:

 

Լրահոս

Դիտել ավելին