Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մխրճվել է կիսակցորդիչով բեռնատարի մեջ. կան վիրավորներ

10 Օգոստոս, 2018 18:11
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մխրճվել է կիսակցորդիչով բեռնատարի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաննեորւմ Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 30 ԼԼ 939 համարանիշի և MAZ մակնիշի 20 ՍՏ 462 համարանիշի կիսակցորդիչով բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Niva-ն է բախվել բեռնատարին և ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին