Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

10 Օգոստոս, 2018 17:02
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MT 346 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել բետոնները և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ մասամբ փակելով ճանապարհը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Մանրամասները այստեղ` 

 

Լրահոս

Դիտել ավելին