Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Հայաստանին զենք պետք է վաճառի իրական գումարի դիմաց, այլ ոչ վարկով. «Независимое военное обозрение»

10 Օգոստոս, 2018 16:38
Ռուսաստանը  Հայաստանին զենք պետք է վաճառի իրական գումարի դիմաց, այլ ոչ վարկով. «Независимое военное обозрение»

 Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին «Независимое военное обозрение» Ռուսական պարբերականը հոդված է հրապարակել: Հրապարակման մեջ ներկայացվում է Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռքբերված սպառազինությունների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ:

«Ռուսաստանից զենքի մատակարարումները կարող են կանգնեցնել հակամարտության աճը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը բերելով մոտավոր հավասարության: Բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Համաշխարհային վտանգների գնահատականը» զեկույցում նշվում է, որ երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018 թվականին նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասված է հոդվածում:

 Նշվում է, որ հենց այդ հանգամանքը կարող էր դառնալ Բրյուսել 2018 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի պատճառը և Երևանի մերձեցումն ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

«Գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»,- նշված է հոդվածում:

Նյութում նաև ասվում է, որ Հայաստանի իշխանությունների տարբեր քայլերը, հատկապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, վկայում են Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշման փոփոխության մասին:

Ամբողջական հոդվածը այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին