Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ փրկարար ծառայության պետը հանձնարարել է Բացառել ծառայության ընթացքում թափթփված վերաբերմունք

10 Օգոստոս, 2018 16:12
ԱԻՆ փրկարար ծառայության պետը հանձնարարել է Բացառել ծառայության ընթացքում թափթփված վերաբերմունք

Օգոստոսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 560 ահազանգ:

Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ՀՀ կողմից տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը զեկուցեց, որ ավարտին են մոտենում Ռուսաստանից հրավիրյալ մասնագետի կողմից անցկացվող անտառային հրդեհների թեմայով դասընթացները և առաջիկայում նախատեսվում է փորձի փոխանակում կազմակերպել նաև Ռուսաստանի Դաշնությունում:

 
 

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվեց անհրաժեշտ ցուցումներ:

 Ծառայության կանոնավոր աշխատանքը կազմակերպելու նպատակով՝ գնդապետ Նահապետյանը կրկին հանձնարարեց խստորեն հետևել կարգ ու կանոնի պահպանմանը, բացառել թափթփված վերաբերմունքը և հետևել, որպեսզի ծառայության ընթացքում չգրանցվեն համազգեստի խախտման դեպքեր:

 

Լրահոս

Դիտել ավելին