Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. 35–ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. կան վիրավորներ

10 Օգոստոս, 2018 15:50
Ավտովթար Արագածոտնի մարզում. 35–ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Պողոսյանը Թալին-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 FV 852 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պողոսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 25-ամյա Արմինե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գոռ Խարատյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին