Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում 250 չվերթ են չեղարկել Ryanair-ի օդաչուների գործադուլի պատճառով

10 Օգոստոս, 2018 14:40
Գերմանիայում 250 չվերթ են չեղարկել Ryanair-ի օդաչուների գործադուլի պատճառով

Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել Է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել Է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար:«Ryanair-ը տոմսերը վաճառում Է 39 եվրոյով եւ միաժամանակ ստանում 1,4 մլրդ եվրոյի շահույթ:

Պարզ Է, որ վնասներ են կրում աշխատողները»,-օգոստոսի 10-ին Bayerischer Rundfunk ռադիոկայանի եթերով հայտարարել Է Vereinigung Cockpit օդաչուների գերմանական արհմիության ներկայացուցիչը, հավելելով, որ չի բացառում առաջիկայում բողոքի այլ ակցիաներ: Օդաչուները ցանկանում են «աշխատանքի արդարացի վճարում», չեն ցանկանում «ստանձնել Ryanair-ի ձեռնարկատիրական ռիսկերը», հավելել Է նա: Ակցիան պետք Է ավարտվի օգոստոսի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 04:59-ին: Օդաչուները պահանջում են դրույքի բարձրացում. ներկայում նրանց աշխատավարձը հաշվարկվում Է թռիչքային ժամերի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին