Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով առևտրի կենտրոնը վայրկյանների ընթացքում հողին է հավասարվել

10 Օգոստոս, 2018 14:15
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով առևտրի կենտրոնը վայրկյանների ընթացքում հողին է հավասարվել

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու հյուսիսային մասում օգոստոսի 9-ին տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վայրկյանների ընթացքում շենք է հողին հավասարվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է առևտրի կենտրոնի շենքը փլուզվում ականատեսների աչքի առաջ և հավասարվում հողին՝ թողնելով նրանց փոշու մեջ:

Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Մատարամ քաղաքում:

Ականատեսներից մեկի խոսքով՝ մինչ երկրաշարժը շենքը ճաքեր ուներ, սակայն այն շարունակում էր գործել որպես առևտրի կենտրոն:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, կղզում մեկ շաբաթվա ընթացքում 3 երկրաշարժ է գրանցվել:

Երկրի ազգային բանակի տվյալներով՝ զոհերն իրականում 381-ն են, սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին