Կարևոր իրադարձություններ

Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա

10 Օգոստոս, 2018 13:53
Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա

Օգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոծածածկ տարածք: Տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին