Կարևոր իրադարձություններ

Օպերային երգչուհի Բայրաքդարյանի համերգը Բուրբանկում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

10 Օգոստոս, 2018 13:43
Օպերային երգչուհի Բայրաքդարյանի համերգը Բուրբանկում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

10 Օգոստոսի 2018 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բուրբանկի Սբ Լևոն տաճարում սեպտեմբերի 23-ին կկայանա օպերայի հռչակավոր աստղ Իզաբել Բայրաքդարյանի համերգը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Համերգն իրականացվում է Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Դերդերյանի բարձր հովանու ներքո:

Երեկոյին միանալու է նաև թեմի «Զվարթնոց» մշակութային հանձնաժողովը: Բայրաքդարյանին կնվագակցի UCSB լարային քառյակը: Իզաբել Բայրաքդարյանը ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ հռչակավոր օպերաներում՝ Նյու Յորքի The Metropolitan-ում, Փարիզի, Կանադայի օպերաներում և այլն: Նա մի շարք միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների դափնեկիր է: Պարգևատրվել է ՀՀ Կոմիտասի և Մովսես Խորենացու մեդալներով, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալման ոսկյա հոբելյանի մեդալով: «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին