Կարևոր իրադարձություններ

ՀՔԱՎ-ի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող մի շարք զորակոչիկներ ազատվել են զինծառայությունից կամ ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի

10 Օգոստոս, 2018 12:34
ՀՔԱՎ-ի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող մի շարք զորակոչիկներ ազատվել են զինծառայությունից կամ ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի

2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 1 զինծառայող վաղաժամ զորացրվել է զինվորական ծառայությունից, զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել ևս 1 զորակոչիկ, 2 զորակոչիկ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել, իսկ 2 զորակոչիկ ստացել են տարկետում 5 ամիս ժամանակով:

Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նշվում է, որ նրանցից երեքի նկատմամբ զինծառայությունից խուսափելու հիմքով քրեական գործեր էին հարուցված, մինչդեռ բոլոր այդ անձինք համաձայն չէին իրենց առողջական վիճակի հետազոտման արդյունքների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին