Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են թմրաբիզնեսով զբաղվող կազմակերպված հանցավոր խումբ. նրանց մոտ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ. խմբի մեջ է նաև զինծառայող

10 Օգոստոս, 2018 11:33
Ոստիկանները բացահայտել են թմրաբիզնեսով զբաղվող կազմակերպված հանցավոր խումբ. նրանց մոտ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ. խմբի մեջ է նաև զինծառայող

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյանը: Ա. Գիչունցը նրանց վերցրել է որպես ուղևորներ, չի ճանաչել նրանց և տեղեկություններ չի ունեցել ովքեր և ինչով են զբաղվում Վ. Լեսնյակն ու Ա. Իսպիրյանը: Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանա անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը: Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին