Կարևոր իրադարձություններ

Կանադան Սաուդյան Արաբիայի հետ սկանդալը կարգավորելու համար փորձում է դաշնակիցների աջակցությունը ստանալ

10 Օգոստոս, 2018 12:12
Կանադան Սաուդյան Արաբիայի հետ սկանդալը կարգավորելու համար փորձում է դաշնակիցների աջակցությունը ստանալ

Կանադան փորձում է դաշնակիցների, այդ թվում Գերմանիայի եւ Շվեդիայի աջակցությունը ստանալ, որպեսզի Սաուդյան Արաբիայի հետ առաջացած սկանդալը կարգավորի, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով Կանադայի կառավարության աղբյուրին:

Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլենդը եվրոպական երկու երկրների իր գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել:

Գերմանիան եւ Շվեդիան նախկինում նույնպես բախվել են Սաուդյան Արաբիայի զայրույթին մարդու իրավունքների իրավիճակի քննադատության պատճառով:

Ֆրիլենդը փորձել է պարզել, թե ինչպես են նրանք լուծել այդ տարաձայնությունները եւ խնդրել է նրանց աջակցությունը: Օտտավան նաեւ նախատեսում է ներգրավել ԱՄԷ-ին եւ Մեծ Բրիտանիային, որը Սաուդյան Արաբիայի հետ ամուր պատմական կապեր ունի:

Կանադան հիասթափվել է նրանից, որ արեւմտյան տերությունները, այդ թվում` Միացյալ Նահանգները, հրապարակավ Օտտավային չեն աջակցել:

«Երկու կողմերը  պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն այդ հարցը, մենք չենք կարող դա անել նրանց փոխարեն»,- ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված ակտիվիստներին ազատելու Կանադայի կոչից հետո Ռիադը հետ կանչեց իր դեսպանին եւ Կանադայի դեսպանին երկրից արտաքսեց: Բացի այդ, Կանադայի հետ առեւտրային բոլոր նախագծերը կասեցվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին