Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում միլիարդատիրոջն ու նրա ընկերուհուն ձերբակալել են ճամպրուկներով թմրանյութեր պահելու համար

10 Օգոստոս, 2018 10:05
ԱՄՆ-ում միլիարդատիրոջն ու նրա ընկերուհուն ձերբակալել են ճամպրուկներով թմրանյութեր պահելու համար

Լաս Վեգասի ոստիկանությունը թմրանյութերի պահման համար ձերբակալել է միլիարդատեր Հենրի Նիկոլաս 3-րդին, որը Broadcom ընկերության համահիմնադիրն ու նախկին գործադիր ղեկավարն է:

Ինչպես նշում է TMZ-ն, 59-ամյա տղամարդն ու նրա ընկերուհին ձերբակալվել են թմրանյութի թրաֆիքինգի մեղադրանքով: Ոստիկանությունը զույգի հյուրանոցային համարում հայտնաբերել է հերոին, կոկաին ու թմրանյութի այլ տեսակներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեխնոլոգիական մագնատն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ չի կարողացել մուտք գործել իր հյուրանոցային համար ու դիմել է անվտանգության ծառայությանը:

Երբ հյուրանոցի անձնակազմը մտել է միլիարդատիրոջ սենյակ, տեսել է, որ նրա ընկերուհին՝ Էշլի Ֆարգոն, անգիտակից ընկած է գետնին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ համարում կան մարիխուանայով, կոկաինով, հերոինով ու էքստազիով ճամպրուկներ:

Նիկոլասի կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին