Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

10 Օգոստոս, 2018 09:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Բարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, լի հանդիպումներով ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։ 

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։

Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժինէ ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1 տոկոսը, Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչությանընդհանուր թվաքանակի 4.2 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին