Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հունաստանի ՊՆ-ը մեղադրել է Էրդողանին երկու սահմանախախտ հույն զինվորականներին «պատանդ» պահելու համար

10 Օգոստոս, 2018 00:06
Հունաստանի ՊՆ-ը մեղադրել է Էրդողանին երկու սահմանախախտ հույն զինվորականներին «պատանդ» պահելու համար

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը հայտարարել է, որ թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականներին ձերբակալելու հրամանն անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է տվել, ըստ Կամմենոսի՝ Թուրքիայի իշխանությունները հույն զինվորականներին պատանդ են պահում քաղաքական նպատակներով, գրում է diken.com.tr կայքը։

«Մեր զինվորները ձերբակալվել են Հունաստան փախած 8 ապստամբ թուրք զինվորականների հետ փոխանակվելու նպատակով», - ասել է հույն նախարարը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին, որոնք ամիսներ առաջ մոլորվել ու սխալմամբ անցել էին թուրք-հունական սահմանը։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ էր արել Թուրքիային ազատ արձակել հույն զինվորականներին։

Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսն էլ հայտարարել էր, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին