Կարևոր իրադարձություններ

Վալդեսը հնարավոր է կարիերան շարունակի Նյուքասլում

15 Հոկտեմբեր, 2015 16:19
Վալդեսը հնարավոր է կարիերան շարունակի Նյուքասլում

«Մանչեսթեր Յունայթեդի» 2-րդ թիմում հանդես եկող Վիկտոր Վալդեսը հնարավոր է կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբում:

Ինչպես հայտնում է «Mirror»-ը, «Բարսելոնայի» նախկին դարպասապահին մտադիր է ձեռք բերել «Նյուքասլը»: Նման մտադրություն է առաջացել այն բանից հետո, երբ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում վնասվածք է ստացել Թիմ Կրուլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանչեսթերյան ակումբից հայտարարել էին Վալդեսի հետ առաջիկայում պայմանագիրը խզելու մտադրության մասին:

Հավելենք, որ 33-ամյա իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում 2 հանդիպման է մասնակցել:

 

Լրահոս

Դիտել ավելին