Կարևոր իրադարձություններ

Փրկարարները տան նկուղից կատարել են ջրահեռացման աշխատանքներ

09 Օգոստոս, 2018 22:53
Փրկարարները տան նկուղից կատարել են ջրահեռացման աշխատանքներ

Օգոստոսի 9-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից (մոտ 70 քմ) հատուկ տեխնիկայի օգնությամբ (ջրի բարձրությունը 15սմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ ( մոտ 50տ):

 

Լրահոս

Դիտել ավելին