Կարևոր իրադարձություններ

Գազայում իսրայելական օդուժի հարվածներից տուժել է 18 մարդ

09 Օգոստոս, 2018 22:46
Գազայում իսրայելական օդուժի հարվածներից տուժել է 18 մարդ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքի ուղղությամբ, ռմբակոծության հետևանքով 18 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Հայտնի է, որ իսրայելական կողմը հարձակումը նախաձեռնել է ի պատասխան ժամեր առաջ պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի հարավում գտնվող ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Բեեր Շեվիի հրթիռակոծության։

Տեղեկությունը հաստատել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ ալ Քիդրան։

Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական բանակը հարձակում է նախաձեռնել պաղեստինցի գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի սահմանին ուղղված հրթիռակոծությանը։

Ավելի վաղ պաղեստինցիները 8 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային սահմանի ուղղությամբ։

Դրանցից երկուսը իսրայելցի զինվորականներին հաջողվել էր վնասազերծել, նվազագույնը 4 հրթիռ պայթել էր սահմանամերձ Սդերոտե քաղաքում՝ դառնալով երկու տեղացիների մարմնական վնասվածքների պատճառ։

 

Լրահոս

Դիտել ավելին