Կարևոր իրադարձություններ

«Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց». Արարատ Միրզոյան

09 Օգոստոս, 2018 22:00
«Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներովկուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից ևտեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահովհանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրայինունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի ևUNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքիիդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօրStolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկականաջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել ՀամաշխարհայինԲանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը

 

Լրահոս

Դիտել ավելին