Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում կողոպտել են Despacito երգի կատարողին

09 Օգոստոս, 2018 21:42
Իսպանիայում կողոպտել են Despacito երգի կատարողին

Իսպանիայում կողոպտել են պուերտոռիկացի երգիչ Դեդի Յանկիին, որը հայտնի է որպես Despacito երգի կատարողներից մեկը: Այս մասին հայտնում է Provincias թերթը:

Նշվում է, որ երգչից մոտ երկու միլիոն եվրո գումարի ոսկերչական զարդեր են գողացել:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ կողոպտիչը ներթափանցել է երգչի հյուրանոցային համար Վալենսիայում՝ իրեն դնելով Յանկիի տեղը: Նա խնդրել է հյուրանոցի աշխատակցին բացել պահարանը, որում գտնվում էին ոսկերչական իրերը և, վերցնելով դրանք, հեռացել է այնտեղից՝ չթողնելով մատնահետքեր: Բացի դրանից, երգչի հյուրանոցային համարից 2.500 դոլար է անհետացել:

Բացահայտելով կորուստը՝ Յանկին դիմել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք սկսել են տեղի ունեցածի հետաքննությունը: Նրանք ուսումնասիրել են նկարահանող տեսախցիկների տեսանյութերը, ինչպես նաև՝ ստուգել հյուրանոցի բոլոր աշխատակիցների և հյուրերի անձերը:

 

Լրահոս

Դիտել ավելին