Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ձերբակալել են հսկայական սարդից վախեցած ու մերկ վիճակում տնից փախած կնոջը

09 Օգոստոս, 2018 21:06
ԱՄՆ-ում ձերբակալել են հսկայական սարդից վախեցած ու մերկ վիճակում տնից փախած կնոջը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սենտ Պիտերսբերգ քաղաքում ձերբակալել են մերկ կնոջը, որը վախեցել էր հսկայական սարդից ու փախել տնից:

WPLG Local 10-ի հաղորդմամբ՝ 40-ամյա Դանիել Թիփլզին նկատել են, երբ նա առանց հագուստի վազում էր պուրակով: Երբ ոստիկաններին հաջողվել է հասնել կնոջ հետևից, նա ոչ միանգամից է համաձայնել հագնվել:

Թիփլզը բացատրել է, որ ինքը հսկայական սարդ է տեսել իր վրա, հանել հագուստն ու վազել՝ նրանից փրկվելու համար: Նա նաև նշել է, որ վերջերս թմրանյութեր է օգտագործել:

Նշվում է, որ կինը ձերբակալվել է և մեղադրվել սեռական օրգանները մերկացնելու համար: Ոստիկանությունում չեն պարզաբանել՝ արդյոք հաջողվել է գտնել հսկայական սարդին, որից վախեցել էր կինը:

 

Լրահոս

Դիտել ավելին