Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղը մեծ նյութական վնասներ է հասցրել, կա 10 տուժած

09 Օգոստոս, 2018 21:13
Թուրքիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղը մեծ նյութական վնասներ է հասցրել, կա 10 տուժած

Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել. հայտնի է, որ Օրդու քաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժել է 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Օրդույում ջրհեղեղի հետևանքով փլուզվել է ավտոճանապարհային կամուրջ, նյութական վնասներ են կրել 264 գրասենյակային շենք, 66 բնակելի շինություն, վնասվել է 60 ավտոմեքենա, արմատախիլ են եղել հարյուրավոր բերքատու ծառեր։

Նշվում է, որ քաղաքում անձրևները շարունակվելու են նաև այսօր։ Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին տանից դուրս գալ միայն ծայահեղ անհրաժեշտության դեպքում։

 

Լրահոս

Դիտել ավելին