Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը

09 Օգոստոս, 2018 20:30
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը:

Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 12:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը: 

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին