Կարևոր իրադարձություններ

«Ռոբերտ Քոչարյանի գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով». Լարիսա Ալավերդյան

09 Օգոստոս, 2018 19:31
«Ռոբերտ Քոչարյանի գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է մարդու իրավունքների ոտնահարումով։

«Ամբողջովին ողջունելով թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը, թե՛ Մարտի 1-ի գործին անդրադառնալը, ես պարտավոր եմ հստակեցնել, որ վերին աստիճանի շատ հարցեր են ծագում դատավարական կամ նախադատավարական իրավունքների տեսակետից։ Ես ափսոսում եմ, որովհետև շատ լավ նպատակին հասնելու համար պետք է գործել անթերի։ Ես հիշեցնեմ, որ Եվրոպական դատարանում երբևէ չի հետաքրքրում գործի նյութական մասը՝ մեղավոր է, թե ոչ, նրանց հետաքրքրում է՝ ինչպես է ընթացել գործը։ Իսկ այս գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով։  Ուղղակի ափսոս է, որ դրական նպատակի համար սկսված գործընթացն ընթանում է այդքան ակնհայտ մարդու իրավունքների ոտնահարումով»,- ասաց իրավապաշտպանը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին