Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորումում անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ

09 Օգոստոս, 2018 19:48
5-րդ զորամիավորումում անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ

Օգոստոսի 8-ին 5-րդ զորամիավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել  են «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:

Նախապես ութ ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ինչպես նաև ստուգվել է ղեկավարների պատրաստվածության մակարդակը:

Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով  ուսումնական կետերի թեմաները ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հիմնականում առնչվեն առօրյա զինվորական գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին