Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն

09 Օգոստոս, 2018 19:33
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն

Հայաստանում օգոստոսի 11-ին առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն: Կազմակերպիչները որպես առաջնության վայր ընտրել են Դեբեդ գետը:

rafting.am սպորտային ակումբի հիմնադիր, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության նպատակն է նպաստել ռաֆթինգ մարզաձևի զարգացմանը, ինչպես նաև այն հանրայնացնել որպես ազատ ժամանցի ձև ու որպես զբոսաշրջային արտադրանք:

«Սա պրոֆեսիոնալ առաջնություն չէ, այլ սիրողական: Մասնակցելու են տարբեր կառույցներ, ոլորտներ ներկայացնող անձանցից կազմված խմբեր: Կլինեն ներկայացուցիչներ պետական հիմնարկներից, միջազգային, մասնավոր, բանկային և այլ կազմակերպություններից»,-ասաց Լիլիթ Ասատրյանը: Առաջնությունից ստացված հասույթն ուղղվելու է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին այս մարզաձևում ներառելու գործին:

Առաջնության ընթացքում հաղթող թիմը կպարգևատրվի պատվոգրով և գավաթով: Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը նշեց, որ մասնակիցներին ուղղորդելու են հրահանգիչները. Մրցույթն անվտանգ կլինի:

«Շատ հետաքրքիր մրցաշար է սպասվում, լինելու են մասնակիցներ Վրաստանից: Առաջնությունը կուղեկցվի պրոֆեսիոնալների կողմից, կպահպանվեն անվտանգության բոլոր նորմերը: Մենք համագործակցում ենք թե ՀՀ սպորտի և երիտասարդության, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, որպեսզի ոլորտը լինի կարգավորված»,-ասաց Մակար Սարգսյանը:

2018թ. հունիսի 26-ից ի վեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում»  ծրագրի աջակցությամբ հիմնադրվել և ամենօրյա ռեժիմով գործում է rafting.am Հայաստանի առաջին ռաֆթինգ մարզական ակումբը: Մասնագետները նշեցին, որ այս մեկ ու կես ամսվա ընթացքում ռաֆթինգի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն են գրանցել: Առայժմ հիմնական այցելուները հայաստանցիներ են:

rafting.am մարզական ակումբը, Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան նախատեսում են Հայաստանում անցկացնել նաև ռաֆթինգի պրոֆեսիոնալ առաջնություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին