Կարևոր իրադարձություններ

Եմենում հարձակում է իրականացվել երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա, կան բազմաթիվ զոհվածներ

09 Օգոստոս, 2018 19:20
Եմենում հարձակում է իրականացվել երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա, կան բազմաթիվ զոհվածներ

Եմենում հարձակում է իրականացվել երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա, մահացել է 29 երեխա, այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին։

Նշվում է, որ բոլոր զոհված երեխաները 15 տարեկանից փոքր էին։ Հայտնի է նաև, որ տուժել է 48 մարդ, այդ թվում՝ 30 երեխա։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

«Մեր բժշկական խմբերը փորձում են փրկել նրանց, ում դեռ հնարավոր է», - ասված է տարածված հայտարարության մեջ։

Հարձակման հեղինակների մասին տեղեկություններ դեռ չեն փոխանցվում։

 

Լրահոս

Դիտել ավելին