Կարևոր իրադարձություններ

Ցուցադրական մարտա­վարական զորավարժություն 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում

09 Օգոստոս, 2018 18:23
Ցուցադրական մարտա­վարական զորավարժություն 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում

Օգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտա­վարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և  հրամա­նա­տա­րական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը: Նա տվել է համապատասխան ցուցումներ զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ: Աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին