Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548
    556

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է

09 Օգոստոս, 2018 17:57
Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է

Օգոստոսի 9-ին, ժամը 17:02-ի դրությամբ Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ն ավարտել է Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածի մաքրման աշխատանքները: 
Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

 
 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին