Կարևոր իրադարձություններ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը կընդլայնի շահառուների շրջանակը

09 Օգոստոս, 2018 17:51
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը  կընդլայնի շահառուների շրջանակը

 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը հավանության արժանացրեց այն առաջարկը, ըստ որի, հիմնադրամի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները:

« Այն, ինչի մասին խոսվում էր մեկ տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում: Կարողանում ենք երկու տարի հետ գնալով՝ 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողներին աջակցել: Իհարկե, ցավալի, մարդկային կորուստ է լինում, մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում, բայց տեսնում ենք, որ հանրային աջակցությունն առկա է»,-  նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին